Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փաշինյանը դիմել է Ռուսաստանի դեմ ուղղված նոր խորամանկության. ինչպես է Հայաստանի վարչապետը ձեռք մեկնել Մոսկվայի փողերին

Փաշինյանը դիմել է Ռուսաստանի դեմ ուղղված նոր խորամանկության. ինչպես է Հայաստանի վարչապետը ձեռք մեկնել Մոսկվայի փողերին
22.11.2026 | 11:30

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ դիմել է նոր խորամանկության։ Հայտարարելով ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության բացակայության մասին՝ նա այդ կերպ որոշել է խաղալ մեր էլիտայի զգացմունքների վրա, որպեսզի դեպի Եվրոպա որդեգրած կուրսի պայմաններում պահպանի Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տնտեսական արտոնությունները։ Այս մասին URA.RU-ին հայտնել է Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը։
«Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խորամանկ հնարք։ Հայաստանի վարչապետը հիանալի հասկանում է, որ հանրապետությանը ոչ մի ՆԱՏՕ և նույնիսկ Եվրոպական միություն չի սպասում։ Կարելի է որքան ասես հայտարարել, թե երկիրը չի ձգտում Դաշինքին անդամակցել, բայց ըստ էության դա բացարձակապես ոչինչ չի փոխում»,- հայտարարել է Կորովինը։
Հայաստանը երբեք չի լինի ՆԱՏՕ-ում, քանի դեռ այն գոյություն ունի և գլոբալ գործընթացներում իրենից գոնե որոշակի նշանակալի ուժ է ներկայացնում։ Ուստի նման հայտարարությունները ոչ այլ ինչ, քան խորամանկ հնարք անվանել չի կարելի, ընդգծել է քաղաքագետը։
«Փաշինյանի հնարքը կայանում է նրանում, որ խաղա մեր էլիտաների զգացմունքների վրա՝ նպատակ ունենալով հնարավորինս երկար գոյատևել ռուսական դոտացիաների հաշվին։ Ընդ որում՝ ՌԴ-ի հաշվին սնելով հայկական տնտեսությունը՝ նա ամեն անգամ աչքով է անում և հղում կատարում այն հանգամանքին, թե ինքը մտորումների մեջ է և, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ չի գնա»,- շարունակել է փորձագետը։
Շահադիտությունից և անձնական շահերից բացի՝ մանևրելու որևէ այլ տարածք Փաշինյանը չի դիտարկում։ Եվ այստեղ նա, իհարկե, ինքնատիպ չէ։ Այդպես են վարվում հետխորհրդային շատ հանրապետություններ. շարունակում են նստած մնալ ռուսական ֆինանսավորման վրա՝ միաժամանակ հայացք գցելով դեպի Արևմուտք և կառուցելով ինքնիշխան ազգային պետություններ, որոնք ցանկացած պահի պատրաստ են հանձնել արևմտյան ռազմավարական վերահսկողության ներքո՝ ընդամենը գնի շուրջ սակարկելով, հավելել է Կորովինը։
«Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը նշանակում է նրա հանձնումն Արևմուտքի ողորմածությանը, որը, ինչպես Փաշինյանին բացատրել է Սորոսը, կփակի հանրապետության բոլոր խնդիրները։ Եվ դրա համար պետք չէ լինել ո՛չ ՆԱՏՕ-ում, ո՛չ ՀԱՊԿ-ում, ինչպես թվում է վարչապետին։ Բայց ԱՄՆ-ը հեռու է, իսկ Հայաստանի շուրջը գտնվում են բացարձակապես թշնամական պետություններ։ Հատկապես հիմա. Փաշինյանի ջանքերով հանրապետությունը հայտնվել է թշնամիների օղակում։ Եվ դա կրիտիկական չափով նվազեցնում է առաջիկա պատմական հեռանկարում նրա պահպանման շանսերը»,- բացատրել է քաղաքագետը։
Այլ կերպ ասած՝ Հայաստանը վտանգի տակ է, նրա իսկ գոյությունը կարող է ընդհատվել։ Ակնհայտ է, որ այդ ամենը լինելու է Փաշինյանի խղճին, ամփոփել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդգծել էր, որ հանրապետությունը մտադիր չէ միանալ ՆԱՏՕ-ին։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում ծավալուն հղում է եղել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի աջակցել հռչակագրի այդ հատվածին, Փաշինյանը պարզաբանել էր. երկիրն իսկապես շարժվում է դեպի Եվրոպական միություն ինտեգրվելու ճանապարհով, սակայն նրա արտաքին քաղաքական ծրագրերում չկա ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում, ո՛չ էլ նման նպատակի առաջադրում։

Ալեքսանդր ԶՈՍԻՄՈՎ

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ